Կյանքից հեռացել է արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր Ռուբեն Մարուխյանը

Armenpress 15:36, 8 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների, թատերական գործիչների և ժուռնալիստների միությունների անդամ, ճանաչված արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր Ռուբեն Մարուխյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն են տարածել Հայաստանի Գրողների և Թատերական գործիչների միությունները։

Ռուբեն Մարուխյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 9-ին ժամը 17-ից, Նուբարաշենի խճուղի 46 հասցեում։

Հուղարկավորությունը՝ հունվարի 10-ին ժամը 13-ին, նույն տեղից։

Ռուբեն Մարուխյանը հեղինակ է  ավելի քան 25 գրքի և չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Նրա պիեսները բեմադրվել են հանրապետության պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում ու արտերկրում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և այլ լեզուներով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am