Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի Սուրբ պատարագ է մատուցվել

Armenpress 12:17, 7 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Փարիզ) Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին թեմի առաջնորդ Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է Ջրօրհնեքի արարողություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, Ֆրանսահայոց թեմի բազմաթիվ հավատավորներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am