Մխիթարյանը պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ

Armenpress 21:23, 30 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

Միլանյան ակումբի և Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը;

2023  թվականին Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձել է Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր: Դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ կիսաեզրափակիչում ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Հայ կիսապաշտպանը «Ինտեր» տեղափոխվեց 2022 թվականին` «Ռոմա»-ից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am