Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թվականի լավագույն մարզիչ

Armenpress 14:20, 29 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն:

Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ով հավաքել է 62 միավոր:Երկրորդ հորիզոնականում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն  է: 54 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:             

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am