Լևոն Արոնյանն աջակցել է Արաս Օզբիլիզին

Armenpress 10:36, 20 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզին:

«Մենք այս պահին հնարավորություն ունենք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրել մի մարդու, որը երկար տարիներ խաղացել է հավաքականում և ուժեղ թիմերում` իրեն դրսևորելով որպես պրոֆեսիոնալ մարզիկ: Հույս ունեմ, որ Արաս Օզբիլիզին կաջակցեն իր այս ճանապարհին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջում տարածած տեսանյութում ասել է Արոնյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին: Առաջադրված է երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am