ՔՊ-ի քաղաքական ժողովում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման և արտաքին քաղաքական տեսլականի հարցեր

Armenpress 11:13, 17 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ քաղաքական ժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր։

Ըստ աղբյուրի՝ կուսակցության Վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։

Նշվում է, որ կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am