FLYONE ARMENIA-ն տվել է դեպի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան ամենօրյա չվերթերի մեկնարկը

Armenpress 12:39, 15 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից սկսել է թռիչքներ իրականացնել Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան՝ ամենօրյա ռեժիմով:

«Ուրախ ենք, որ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանը, Մոսկվայի
ամենակարևոր ավիահանգույցներից մեկը, միանում է մեր թռիչքային ցանցին:
Այս չվերթը լրացուցիչ, մատչելի և հարմարավետ այլընտրանք կտրամադրի
Մոսկվայից կամ դեպի Մոսկվա ճամփորդող FLYONE ARMENIA-ի հազարավոր
ուղևորների համար» ,- ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, ասել է ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Այժմ ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան չվերթեր իրականացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայաններ՝ ամենօրյա հաճախականությամբ:

Ավիաընկերությունից հայտնում են, որ ռուսաստանյան ուղղությունների մեծ պահանջարկը հաշվի առնելով՝ FLYONE ARMENIA–ն իրականացնում է չվերթեր նաև դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Նովոսիբիրսկ, Միներալնիե Վոդի քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Փարիզը, Միլանը, Քիշնևը, Թբիլիսին, Ստամբուլը, Լառնական, Շարմ էլ Շեյխը և  Հուրգադան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am