ՀՀ և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը

Armenpress 16:32, 13 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Անշուշտ, քննարկված  թեմաներից մեկն առանց վիզայի մուտքի և ելքի մասին զրույցն էր: Հուսամ՝ եկող տարվա ընթացքում կկարողանանք այդ քայլին հասնել»,- ասաց Ցահքնան:

Էստոնիայի ԱԳ նախարարի խոսքով՝ առանցքում նաև քաղաքական համագործակցության մասին քննարկումն է եղել, այդ թվում՝ ԵՄ-ին միանալու քայլերի վրա աշխատելու համար պատրաստ լինելը:

«Սա բարդ է: Մի քանի տասնամյակ շարունակ մենք աշխատել ենք սրա վրա, և այստեղ ևս մենք պատրաստ ենք աջակցության՝ վերապատրաստելու ձեր անձնակազմին, սատարելու այս գործընթացներին ավելի գործնական դաշտում»,- ասաց նա։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am