Սինանյանը Ուկրաինայի չորս քաղաքներում կհանդիպի հայ համայնքների, գործարար շրջանակների և մշակութային գործիչների հետ

Armenpress 21:44, 12 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 12-ի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը դեկտեմբերի 12-20-ը կգործուղվի Ուկրաինա, որի չոր քաղաքներում կհանդիպի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների և մշակութային գործիչների հետ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացվ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝  

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2023 թվականի դեկտեմբերի 12-20-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (Օդեսա՝ դեկտեմբերի 12-14-ը, Դնեպր՝ դեկտեմբերի 14-15-ը, Խարկով՝ դեկտեմբերի 15-16-ը, Կիև՝ դեկտեմբերի 16-20-ը ներառյալ)՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների և մշակութային գործիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am