Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Կատարի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր

Armenpress 21:10, 12 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 172 և 180 կգ-ն: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրեց 200, 211 կգ: Երկամարտի 391 կգ արդյունքով Կարապետյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Այս քաշում հաղթող դարձավ Կատարի ներկայացուցիչ Ֆարես Էլբախը: Նա երկամարտում գրանցեց 400 կգ:

Հայաստանի թիմի կազմում հաջորդիվ հանդես կգան նաև Տաթև Հակոբյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am