Իրանը կստորագրի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը և աշխատանքները կսկսի Հայաստանից

Armenpress 16:59, 12 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) այս ամսվա վերջին համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ILNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի տնտեսական հարցերով արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարիին։

«Համաձայնագիրը կստորագրվի Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում դեկտեմբերի 25-ին», - ասել է Սաֆարին Իրանի արտահանման ներուժին նվիրված ցուցահանդեսից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Փոխնախարարը նաև հայտարարել է, որ «աշխատանքները կսկսվեն Հայաստանից»։ Բացի այդ, Թեհրանը հույս ունի, որ ԱԱԳ համաձայնագիրը կմեծացնի Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրի ծավալները։

Օրեր առաջ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն իր հերթին հայտարարել էր, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am