Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններում

Armenpress 15:00, 11 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր աջակցությունն է հայտնել Արաս Օզբիլիզին` ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում:

«Գիտեմ քո մարդ տեսակը, ծանոթ եմ քո ֆուտբոլային մտքերին եւ ծրագրերին։ Կարեւոր է նաև, որ դու անցել ես եվրոպական ֆուտբոլային դպրոցը, գիտես ժամանակակից ֆուտբոլի տենդենցները։ Հաջողություն եմ մաղթում քեզ, Արաս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  սոցցանցերի իր էջերում գրել է Մինասյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության համար առաջադրված են երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը:

Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am