Ռուսաստանը Թուրքիային համագործակցություն է առաջարկել փոքր հզորությամբ ատոմակայանների ոլորտում

Armenpress 17:40, 25 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը փոքր հզորության ատոմային էլեկտրակայանների ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարներ է տեսնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝  Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում:

«Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը փոքր հզորությամբ ատոմակայանների ոլորտում»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ էներգետիկան երկրների համագործակցության առանցքային ոլորտներից է, Ռուսաստանը Թուրքիային էներգառեսուրսների կայուն հոսք է մատակարարում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am