Առաջարկվում է համահարթեցնել համայնքների եկամտային ունակությունները`հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները

Armenpress 11:03, 14 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը առաջարկում է համահարթեցնել համայնքների եկամտային ունակությունները` հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նրա խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում եկամտային ցածր ունակություն ունեցող և հեռավոր, բարձրադիր, լեռնային և բնակչության որոշակի սեռատարիքային կազմ ունեցող համայնքները գործակիցների շնորհիվ հնարավորություն կունենան ավելի շատ դոտացիաներ ստանալ։

Նա նշեց, որ նախագծով արվել են մի քանի նոր փոփոխություններ։

«Առաջինը՝ սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին օրենքով նախատեսել ենք լրացուցիչ 5 միլիոն դրամ և երկրորդը՝ մինչև 3500 բնակչություն ունեցող համայնքներին դոտացիոն ֆոնդից կտրվի 50 միլիոն դրամ»,- ասաց Տերտերյանը։

Վաչե Տերտերյանը տեղեկացրեց նաև, որ փոփոխվել են նաև համայնքների բարձրադիրության և հեռավորության գործակիցները:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am