Մահացել է Չեխիայի նախկին առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը. նա երկու անգամ այցելել է Հայաստան

Armenpress 17:09, 12 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում 85 տարեկան հասակում մահացել է Չեխիայի նախկին առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար և TOP 09  կուսակցության պատվավոր նախագահ Կարել Շվարցենբերգը: Նրա քաղաքական զինակից Միրոսլավ Կալոուսեկը լուրը հաստատել է X սոցիալական ցանցում: Վերջին օրերին Շվարցենբերգը գտնվել է Վիեննայի հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով 420on.cz-ն։

«Նա իմ կյանքի ամենակարևոր և բարի մարդկանցից մեկն էր։ Թող նա հանգչի խաղաղությամբ, Չեխիան պետք է հավերժ երախտապարտ լինի նրան այն ամենի համար, ինչ նա անշահախնդիր արել է նրա համար»,- եզրափակել է Կալոուսեկը։ 

Առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը Հայաստան է այցելել 2008 և 2013 թվականներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am