ԵԽԽՎ համազեկուցողները մոնիթորինգային այցով կժամանեն Հայաստան, կհանդիպեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Armenpress 19:31, 2 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից և Բորիանա Աբերգը՝ Շվեդիայից նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Եվրոպայի խորհրդից:

Երևանում համազեկուցողները կհանդիպեն վարչապետի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Նախատեսվում են բանակցություններ Սահմանադրական դատարանի նախագահի և դատական իշխանության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։

Համազեկուցողները կմեկնեն նաև Երասխ, որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am