2024 թվականին ակնկալում ենք 2 տրլն 566 մլրդ դրամի հարկային եկամուտներ․ ֆինանսների նախարար

Armenpress 10:41, 31 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը 2024 թվականին ակնկալում է 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի հարկային եկամուտներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Մենք ակնկալում ենք հարկային եկամուտները 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի մակարդակում»,- ասաց Հովհաննիսյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am