ՌԴ և Իրանի փոխարտգործնախարարները քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

Armenpress 20:15, 26 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Իրանի  փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիի հետ հոկտեմբերի 26-ին ունեցած  հանդիպմանը քննարկել է Անդրկովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ Արտաքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև Կենտրոնական Ասիայի հետ կապված ընթացիկ հարցերի շուրջ։

«Ըստ էության քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար բազմակողմ համաձայնագրերի իրականացման կարևորությունը, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած՝ Հարավային Կովկասի համար «3+3» ձևաչափով խորհրդակցական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպման արդյունքները»,- ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am