Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ Հակոբյան
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը խոսեց հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից` այն անվանելով կնճռոտ։
«Բանակցային գործընթացը կնճռոտ է, բանակցային գործընթացը հարցեր է առաջացնող է, բայց վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության դիրքերը բանակցային գործընթացում այսօր բավականին նորմալ են։ Մենք այս փլուզվող աշխարհակարգերի շրջանում կարողացել ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը։ Սա համարում եմ մեծ ձեռքբերում, որ լարված իրավիճակում Հայաստանի Հանրապետության սահմանները հանգիստ են, և մենք, լիարժեք ներգրավված լինելով բանակցային գործընթացում, ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության պետական շահը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում՝ ո՛չ գերտերությունները, ո՛չ հակառակորդները։
«Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բոլոր կողմերի համար ընկալելի է։ Այո, բանակցային գործընթացում մենք պետք է հասնենք նրան, որ հստակ թվերով, սահմաններով, ամեն մի նրբությունը հաշվի առնելով՝ ֆիքսվի այդ ամենը»,- հավելեց պատգամավորը։
- ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի
նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութում և Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են
ստորագրել
- ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի պաշտոնակցին երախտագիտություն է հայտնել Բաքվի
ագրեսիայի առնչությամբ Փարիզի դիրքորոշման համար
- Նման հանդիպման մասին տեղեկատվություն այս պահին առկա չէ. ԱԳՆ-ն արձագանքել
է Ալիևի հայտարարությանը