Գեղարքունիքի մարզում ԼՂ-ից բռնի տեղահանված ևս մեկ ընտանիքում երեխա է լույս աշխարհ եկել

Armenpress 12:04, 23 Հոկտեմբեր, 2023

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանի ԲԿ-ում հոկտեմբերի 21-ին ծնվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստան գտած ընտանիքի հերթական երեխան` 4 կիլոգրամ 500 գրամ քաշով, 55 սանտիմետր հասակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի բժշկական կենտրոնից,  նորածին աղջկան անվանակոչել են Անգելինա։ Նա ծնվել է ԼՂ-ից բռնի տեղահանված Կարեն Մակյանի և Շուշանիկ Սարգսյանի ընտանիքում։ Անգելինան Մակյան ընտանիքի երկրորդ երեխան է։ Կարենի Մակյանի ընտանիքը ծնողների հետ առաջին անգամ բռնի տեղահանվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, Շահումյանի շրջանի Նոր Կարաչինար գյուղից, երկրորդ անգամ ` Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից։ Նրանք այժմ բնակվում են Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա գյուղում՝ հյուրընկալող ընտանիքում։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am