Չինաստանը ՄԱԿ-ին կոչ Է արել Մերձավոր Արեւելքի հարցով մասշտաբային գագաթնաժողով գումարել

Armenpress 15:51, 22 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքի հարցերով ՉԺՀ կառավարության հատուկ բանագնաց Չժայ Ծյունը ՄԱԿ-ին կոչ է արել խաղաղ համաժողով հրավիրել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, նրա խոսքերը մեջբերվում են Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում:

«Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է նպաստի խաղաղության միջազգային ավելի հեղինակավոր, ավելի ազդեցիկ և ավելի մասշտաբային համաժողովի շուտափույթ գումարմանը»,- ասել է նա:

Չինացի դիվանագետը նշել է, որ հակամարտության սրումը պաղեստինյան հարցի անտեսման անթույլատրելիության ապացույցն է: Նա ընդգծել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության փակ շրջանակից ելք կարող է դառնալ վերադարձը «երկու պետություն երկու ժողովուրդների համար» պլանին և անկախ պաղեստինյան պետության ստեղծումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am