Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող անձնակազմը

Armenpress 20:20, 15 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստատվել է Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստանընկերական հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Խաղի մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա): Նրան կօգնեն Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա) և Սրջան Յովանովիչը (Չեռնոգորիա): Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Մարյան Դեյանոսկին (Մակեդոնիա):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am