ԼՂ-ից բռնի տեղահանված 234 անձ բուժվում է ՀՀ բուժկենտրոններում․ նրանցից 76- ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր

Armenpress 16:50, 11 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում բուժումը շարունակող 234 անձանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 10-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս պահի դրությամբ հայաստանյան տարբեր առողջապահական հաստատություններում բուժումը շարունակում է 234 անձ: Նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: 7 երեխայի վիճակը միջին ծանրության է, նրանց բուժումը շարունակվում է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առողջապահական առաջնային օղակում գրանցումներին, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված 21 743 անձ արդեն իսկ կցագրվել է ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am