Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը

Armenpress 12:37, 11 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 9-ին ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մաեստրո Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը։

Որպես մենակատար հանդես է եկել դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը։ Հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի և եվրոպացի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am