Հայաստան սեպտեմբերին այցելել է 260 հազար զբոսաշրջիկ. ցուցանիշն աճել է 62 հազարով

Armenpress 18:48, 9 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան 2023-ի սեպտեմբերին այցելել է 260 հազար զբոսաշրջիկ։ Տվյալը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն՝ նշելով որ այն լավագույնն է նախորդ տարիների համեմատ (2022թ.` 198 հազար, 2019թ.` 221 հազար զբոսաշրջիկ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աղբյուրը հավելել է, որ 2023-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 միլիոն 850 հազար զբոսաշրջիկ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am