Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին սկսել է նախապատրաստվել առաջիկա հանդիպումներին

Armenpress 14:31, 8 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկակական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մ-21 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Նարեկ Ազատյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝Դարպասապահներ՝Գոռ Մատինյան – ԲԿՄԱՍերգեյ Միքայելյան - «Փյունիկ»Արման Հարությունյան - «Արարատ»Պաշտպաններ՝Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱՆորայր Նիկողոսյան – ԲԿՄԱԱրմեն Սարգսյան – ԲԿՄԱՍերգեյ Մուրադյան - «Նոա»Համլետ Մնացականյան - «Շիրակ»Յուրի Մարտիրոսյան - «Վեստ Արմենիա»Անդրանիկ Հակոբյան – «Էլչե» (Իսպանիա)Ավենտիս Ավենտիսյան - «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)Կիսապաշտպաններ/Հարձակվողներ՝Տիգրան Ավանեսյան - «Բալտիկա» (Ռուսաստան)Դարոն Իսկենդերյան - «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ)Էդուարդ Բագրինցև - «Կրասնոդար» (Ռուսաստան)Էդգար Փիլոյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱՆարեկ Մանուկյան – ԲԿՄԱՀամլետ Սարգսյան – ԲԿՄԱՍերոբ Գալստյան - «Արարատ»Լևոն Դարբինյան - «Շիրակ»Նարեկ Հովհաննիսյան - «Վան»Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»Լևոն Վարդանյան - «Փյունիկ»Համլետ Մինասյան - «Արարատ»։Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 11-ին կմեկնի Բուխարեստ, որտեղ ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում հոկտեմբերի 13-ին կմրցի Ռումինիայի Մ-21 ընտրանու հետ: Թիմը հոկտեմբերի 15-ի առավոտյան կժամանի Երևան: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կհյուրընկալի Շվեյցարիայի ընտրանուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am