Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Արայիկ Հարությունյանի «ձերբակալման» մասին

Armenpress 20:39, 3 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են շրջանառել ԼՂ նախկին  նախագահ Արայիկ Հարությունյանի  «ձերբակալման»  մասին։ Հավանաբար, խոսքը ԼՂ պաշտոնատար անձի հերթական ապօրինի առևանգման մասին է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են շրջանառել   նաև ԼՂ նախկին  նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև  Ազգային ժողովի  նախագահ Դավիթ Իշխանյանի «ձերբակալման»  մասին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am