ԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են

Armenpress 18:31, 3 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը, ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը մի քանի ժամ է արդեն Հայաստանում են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստան են հասել այսօր։

Ավելի վաղ Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին շրջանառել ԼՂ նախկին  նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև  Ազգային ժողովի  նախագահ Դավիթ Իշխանյանի «ձերբակալման»  մասին։ Հավանաբար, խոսքը ԼՂ պաշտոնատար անձի հերթական ապօրինի առևանգման մասին է: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am