ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ՀԿԵ-ն ընձեռում է տեղական հաղորդակցության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու իրավունք

Armenpress 16:02, 1 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հոկտեմբերի 1-ից ընձեռում է տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք՝ ամենօրյա ռեժիմով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ գնացքներն են՝

Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք,Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 686/685 էլեկտրագնացք,Գյումրի-Երևան-Գյումրի՝ թիվ 681/682 էլեկտրագնացք,Արաքս-Երևան-Արաքս՝ թիվ 7010/7011 էլեկտրագնացք,Երասխ-Երևան-Երասխ՝ թիվ 6512/6517 էլեկտրագնացք։

Ընկերությունը խնդրում է գնացքով երթևեկելու համար անձնագիրը ներկայացնել գնացքի վերահսկիչին: Գնացքների ժամանակացույցին, երթևեկության կանոններին կարելի է ծանոթանալ կայարաններում տեղակայված տեղեկատուներում, գնացքներում վերահսկիչներից և «Հարավկովկասյան երկաթուղու» կայքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am