Մշակվում են ԼՂ-ից բռնի տեղահանվածներին միանվագ 100,000 դրամ աջակցության ծրագրի ընթացակարգերը

Armenpress 18:28, 29 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է ընդունել որոշում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրամադրվի միանվագ 100,000 դրամ աջակցություն՝ առաջնային կարիքների բավարարման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, այս պահին մշակվում են ծրագրի ընթացակարգերը, որից հետո նախարարությունը կհրապարակի դրամական աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am