Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը

Armenpress 17:32, 29 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ԼՂ պատվիրակության կազմում էին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված էին մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։ 

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ Եվլախում։

Նույն կազմով ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու):

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am