Փաշինյանը և Մակրոնը քննարկել են ԼՂ-ում հումանիտար իրավիճակը և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ դրությունը

Armenpress 21:19, 27 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակն, ինչպես նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am