Լեռնային Ղարաբաղից Հայաստան վերջին տվյալներով մուտք է գործել 6650 բռնի տեղահանված անց

Armenpress 17:56, 25 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 25-ին ժամը 17:00-ի դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից՝ հավելելով, որ նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am