ՀՀ ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը։ Ամփոփ պատկերը այպիսին է․
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 824,317
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 234,442 կամ 28․44%:
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 2,492։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեները՝
«Հանրային ձայն» կուսակցություն- 22,447 կամ 9․68% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 75,494 կամ 32.57% «Արդար Հայաստան» կուսակցություն- 2,600 կամ 1․12% «Հաղթանակ» կուսակցություն 3,960 կամ 1.71% «Ուժը հայրենյաց» կուսակցություն 1,708 կամ 0.74% «Հայաստանի եվրոպական կուսակցություն»- 2,569 կամ 1․11% «Ազգային առաջընթաց» կուսակցություն- 43,797 կամ 18․89% «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- 781 կամ 0․34% «Հանրապետություն» կուսակցություն- 26,233 կամ 11.32% «Միացյալ Հայաստան» կուսակցություն- 1,277 կամ 0.55% «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 4,178 կամ 1.80% «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն- 2,345 կամ 1.01% «Ապրելու երկիր» կուսակցություն- 8,429 կամ 3.64% «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- 35,807 կամ 15.45%Անճշտությունների գումարային չափը՝ 188։
Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%:
Ըստ այդմ, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-24 մանդատ «Ազգային առաջընթաց» կուսակցություն-14 մանդատ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ «Հանրապետություն» կուսակցություն-8 մանդատ «Հանրային ձայն» կուսակցություն-7 մանդատ։ԿԸՀ նախագահը նաև հայտնեց, որ անցողիկ շեմը հաղթահարած և Երևանի ավագանու կազմում հայտնված ուժերի ներկայացուցիչներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը, ժամը 11։00-ը։