ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ. ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ

Armenpress 14:51, 24 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս, որտեղից էլ հնարավոր կլինի կազմակերպել հումանիտար բեռի տեղափոխությունը Լեռնային Ղարաբաղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի որոշմամբ կազմավորված՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am