Լեռնային Ղարաբաղի վրա լայնամասշտաբ հարձակումից ի վեր Ադրբեջանի նախագահի կայքը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել

Armenpress 17:52, 21 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահի կայքը Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ հարձակման մեկնարկից ի վեր ենթարկվել է զանգվածային կիբերհարձակման։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին խոսել է Ադրբեջանի կապի և տեղեկատվական անվտանգության պետական հատուկ ծառայության ղեկավար Թուրալ Մամեդովը «Կիբերանվտանգության միջազգային օրեր» համաժողովում։

Նա նշել է, որ բազմաթիվ կիբերհարձակումներ են արձանագրվել Ադրբեջանի պետական հաստատությունների ինտերնետ-ռեսուրսների վրա։

«Միայն 4 միլիոն DDoS հարձակում է գրանցվել նախագահի պաշտոնական կայքի վրա», - ասել է Մամեդովը։

Պաշտոնյան հայտարարել է, որ կիբերհարձակումներն իրականացվել են բազմաթիվ կեղծ ստեղծված դոմեններից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am