Հնդկաստանը նախատեսում է ռազմական կցորդ նշանակել Հայաստանում

Armenpress 22:51, 20 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է արտերկրում իր ռազմաօդային ուժերի ներկայության ընդլայնման ծրագրի շրջանակներում ռազմական կցորդներ նշանակել Հայաստանում, Իսպանիայում և Կոտ դ'Իվուարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «The Hindu businessline»-ը, այս մասին հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիացիայի գլխավոր մարշալ Չաուդհարին։

Նա նշել է, որ Հնդկաստանի ՊՆ-ն նաև նախատեսում կապի սպա ԱՄՆ ռազմաօդային ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am