Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները ԼՂ-ում

Armenpress 17:24, 20 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների առնչությամբ՝ կոչ անելով դադարեցնել հարձակումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններն ու կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումը։

Նա իր անկեղծ ցավակցություններն ու Ֆրանկոֆոնիայի կազմակերպության վշտակցությունն է հայտնում զոհերի ու վիրավորների ընտանիքներին»։

Մուշիկիվաբոն վերահաստատել է 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին համաձայնությունը հարգելու անհրաժեշտությունը և միջազգային կառույցի հանձնառությունը՝ խնդիրը կարգավորելու խաղաղ ճանապարհով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am