ՌԴ-ն ՀՀ-ին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում «հակաահաբեկչական միջոցառումների»-ի անվան տակ ռազմական գործողություն իրականացնելու մասին

Armenpress 15:03, 19 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական կողմը Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների»-ի անվան տակ ռազմական գործողություններ իրականացնելու մասին: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ «ԼՂ-ում հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին տեղեկացրել է ռուսական խաղաղապահ առաքելությանը եւ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am