Մհեր Մելքոնյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

Armenpress 10:13, 11 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մհեր Մելքոնյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը՝ «Հայաստան» խմբակցությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Մելքոնյանին:

Մհեր Մելքոնյանն ԱԺ-ում կփոխարինի Անդրանիկ Թևանյանին: Անդրանիկ Թևանյանը պատգամավորի մանդատը վայր էր դրել օգոստոսին՝ մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am