Սամվել Շահրամանյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ

Armenpress 13:08, 9 Սեպտեմբեր, 2023

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ից մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը՝ Արցախի նախագահ ընտրելու հարցով։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։ Քվեարկության արդյունքում ԱՀ ԱԺ-ն որոշել է Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել Արցախի նախագահ։

Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10 -ին՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am