Գևորգ Հակոբյանը և Հասմիկ Գրիգորյանն Arena di Verona-ում ելույթ են ունեցել «Մադամ Բատերֆլայ» օպերայի ընթացքում

Armenpress 19:01, 8 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Arena di Verona-ում, սեպտեմբերի 3-ին Ջ. Պուչչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերային ներկայացման ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը` մեծագույն դիրիժոր Դանիել Օրենի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թատրոնից, ներկայացմանը նաև ելույթ է ունեցել աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը և փառահեղ ընդունելության արժանացել 20 հազար հանդիսատեսի ու մասնագետների կողմից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am