Աֆղանաստանի և Պակիստանի սահմանին բախումներ են սկսվել

Armenpress 15:04, 6 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի զինվորականների և Պակիստանի սահմանապահ զորքերի միջև բախումներ են սկսվել երկու երկրների սահմանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:

Նրանց խոսքով՝ մարտեր են սկսվել «Թորխամ» հսկիչ անցակետի շրջանում, այնտեղ հրաձգության ձայներ են լսվում։

Միջադեպի պատճառով հազարավոր քաղաքացիական բնակիչներ արգելափակվել են, սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչները լքում են իրենց տները և փորձում դուրս գալ վտանգավոր գոտուց։

«Թորխամ» հսկիչ անցակետը Պակիստանի և Աֆղանստանի միջև առևտրային և տարանցիկ երեք առանցքային ուղիներից մեկն է: Իսլամաբադը «Թորխամ» հսկիչ անցակետը նաև օգտագործում է իր կոմերցիոն ապրանքները Կենտրոնական Ասիա ուղարկելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am