Համացանցում է հայտնվել Պրիգոժինի ինքնաթիռի կործանման տեսանյութը

Armenpress 09:43, 24 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համացանցում տարբեր տեսանյութեր են հայտնվել, որոնք ցույց են տալիս Տվերի մարզում «Embraer» ինքնաթիռի կործանման պահը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Ինքնաթիռում գտնվող բոլոր 10 անձինք զոհվել են։ Ըստ ուղևորների ցանկի՝  նրանց թվում է եղել նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը, որը հունիսին խռովություն էր բարձրացրել։

«Embraer» ինքնաթիռը Շերեմետևոյից Սանկտ Պետերբուրգ էր թռչում։ Վթարը տեղի է ունեցել Կուժենկինո գյուղի մոտ։ Ինքնաթիռը գետնին բախվելիս այրվել է, այն թռիչքի մեջ է եղել կես ժամից էլ քիչ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am