Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում ինքնասպան է եղել զինծառայող, կրտսեր սերժանտ Ասիմ Աբասովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի զինվորական դատախազությունը։
Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ «ինքնասպանության հասցնելը» հոդվածով, հարցաքննվել են վկաները, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ