Իսպանիան կաջակցի Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու

Armenpress 21:28, 14 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը կաջակցի Արցախից Հայաստան տեղահանված  հազար մարդու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայերեն գրառում է հրապարակվել Ռուսաստանի Դաշնությունում Իսպանիայի դեսպանատան X սոցցանցի պաշտոնական էջում:

«Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունն (AECID) ակտիվացնում է իր՝ «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» (Acontraelhambre) մարդասիրական ակցիան՝ օգնելու 1000 մարդու, որոնք տեղահանվել են Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ  մոտ 250 ընտանիք կստանա դրամական, հոգեբանական և սոցիալական աջակցություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am