Թուրքիայում սիլոսի աշտարակի պայթյունի հետևանքով 12 մարդ է վիրավորվել

Armenpress 21:13, 7 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևմտյան Դերինջե առևտրային նավահանգստի մոտ հացահատիկով նավը բեռնաթափելիս սիլոսի աշտարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել։

«Դոյչե վելե»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 7-ին հայտարարել է Խոջայելիի քաղաքապետ Թահիր Բյույուկակընը։ Նրա խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։

Քաղաքապետի խոսքով՝ վնասվել է 13 սիլոսի և այլ տնտեսական շինություններ։ Արտակարգ իրավիճակների գոտի են ուղարկվել բժիշկների, որոնողափրկարարական և հրշեջ ծառայությունների խմբեր։

Միջադեպի պատճառները կհետաքննվեն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am