Կիևը Գերմանիային կոչ է արել հեռահար Taurus հրթիռներ փոխանցել իրեն

Armenpress 19:38, 7 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության խորհրդական Յուրի Իգնատը համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում Գերմանիային կոչ է արել գերմանական հեռահար Taurus թևավոր հրթիռներ փոխանցել Ուկրաինային։

«Storm Shadow-ի և Scalp-ի (մեծ հեռահարության հրթիռներ, որոնք Ուկրաինային են փոխանցվել Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան) կողքին ցանկալի կլիներ գերմանական հրթիռ տեսնել: Այժմ քննարկումն ընթանում է Taurus թևավոր հրթիռի վերաբերյալ: Ի՞նչ որոշում կկայացնի գերմանական կառավարությանը... Հուսով եմ, որ դա հօգուտ Ուկրաինայի կլինի»,-  «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է Իգնատը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am