Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թվում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ

Armenpress 18:22, 4 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թվում այս պահի դրությամբ Հայաստանի քաղաքացիներ չկան։  

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այս պահի դրությամբ Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան»,- ասաց Բադալյանը:

Օգոստոսի 3-ի ցերեկը Ռաչայի բարձրլեռնային երկրամասում գտնվող Շովի առողջարանում  տեղի ունեցած սողանքի հետևանքով քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովի տանող ճանապարհի մուտքը, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Վրաստանի իշխանություններն այս պահի դրությամբ հայտնել են 6 զոհի մասին։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am