Մի շարք բնակավայրեր Միասնական սոցիալական ծառայության մի տարածքային կենտրոնից անցել են մեկ այլ կենտրոնի սպասարկման տարածք

Armenpress 19:23, 3 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից սպասարկվող մի շարք բնակավայրեր անցել են մի տարածքային կենտրոնից մեկ այլ կենտրոնի սպասարկման տարածք: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ըստ այդմ՝

Արարատի մարզի՝ Ավշար, Արարատ, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Պարույր Սևակ, Ուրցալանջ, Լանջառ, Նոյակերտ, Սուրենավան, Տիգրանաշեն, Վարդաշատ գյուղերի բնակիչներին Վեդու տարածքային կենտրոնի փոխարեն կսպասարկի ՄՍԾԱրարատի տարածքային կենտրոնը (հասցե՝ Շահումյան 34), Արագածոտնի մարզիՇամիրամ և Մելիք գյուղերի բնակիչներին Աշտարակի և Ծաղկահովտի տարածքային կենտրոնների փոխարեն անհրաժեշտ սոցիալական ծառայություններ կտրամադրեն ՄՍԾ Թալինի և Ապարանի տարածքային կենտրոնները (հասցեներ՝ Գայի 1, Բաղրամյան 26), Արմավիրի մարզիԱկնալիճ, Տարոնիկ և Մյասնիկյան գյուղերի շահառուներին Վաղարշապատի և Բաղրամյանի տարածքային կենտրոնների փոխարեն կսպասարկի ՄՍԾ Արմավիրի տարածքային կենտրոնը (հասցե՝ Աբովյան 137/1), Կոտայքի և Արագածոտնի մարզերիՆոր Երզնկայի բնակիչներին Եղվարդի տարածքային կենտրոնի փոխարեն այժմ սոցիալական ծառայությունների կտրամադրի ՄՍԾ Աշտարակի տարածքային կենտրոնը (հասցե՝ Վ․ Պետրոսյան 69/1), Շիրակի մարզիՀողմիկ գյուղի բնակիչներին Աշոցքի տարածքային կենտրոնի փոխարեն անհրաժեշտ սոցիալական ծառայություններ կտրամադրի ՄՍԾ Ամասիայի տարածքային կենտրոնը (հասցե՝ Ամասիա 25, շ․ 4), Վայոց Ձորի մարզիԿարմրաշեն և Հերհեր գյուղերի բնակիչներին Ջերմուկի տարածքային կենտրոնի փոխարեն կսպասարկի ՄՍԾ Վայքի տարածքային կենտրոնը (հասցե՝ Շահումյան 16)։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am